Պուտինը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ
Քաղաքական
19:06 17/04/2025
Աշխարհ

Պուտինը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Մոսկվա այցելող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին», - ասել է նա։

Իրանի նախարարը այցով գտնվում է Մոսկվայում։ Ռուս գործընկերների հետ նրա խորհրդակցությունների օրակարգում են «երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության խթանումը»։ Կարող է քննարկվել նաև Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Ինքը՝ Արաղչին, նախկինում հայտարարել էր, որ պլանավորում է Պուտինին փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ